«Փաստ»-ը գրում է․ «ՊՊԾ նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի աշխատանքից հեռացման գլխավոր պատճառը եղել է 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործի՝ իշխանության կողմից նորովի բացումը։
Նշյալ աղբյուրի փոխանցմամբ, Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» և ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։
Սակայն Հայրապետովը հրաժարվել է՝ ասելով, թե ինքը չի կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկողն սկսել է «երեսով տալ», որ նրան նոր իշխանությունը լավ է վերաբերվել, պաշտոնի բարձրացում է արվել, գեներալի կոչում են տվել: Այդուամենայնիվ, Հայրապետովը հրաժարվել է՝ նշելով, որ այդպես չի եղել՝ խնդրելով իրեն չխառնել քաղաքական հաշիվների մեջ։
Հայրապետովին ժամանակ են տվել մտածելու և, տեսնելով, որ կոմպրոմատ էլ չկա վրան, առանց զգուշացնելու հրամանը տվել ու ազատել են աշխատանքից։
Մեր աղբյուրը նաև հավելեց, որ ՊՊԾ այլ սպաների ևս, որոնք այդ օրը ուղեկցել են Ռոբերտ Քոչարյանին ու Շառլ Ազնավուրին, նույն առաջարկով դիմել են, սակայն դեռևս արդյունքներ չկան։ Ոչ ոք չի համաձայնում կեղծ ցուցմունք տալ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը