«Փաստ»-ը գրում է․ «Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան։ Հայտնի է, որ դեռ համատեղ աշխատանքի տարիներից նրանց միջև ջերմ ընկերական փոխհարաբերություններ են հաստատվել:
Մեր տեղեկություններով, նրանք պարբերաբար շփումներ են ունենում։
Ըստ մեր մոսկովյան աղբյուրի տրամադրած տեղեկությունների, անցած շաբաթ օրը նրանք, իրենց տիկնանց հետ, միասին ընթրել են մերձմոսկովյան «Ցարսկայա օխոտա» կոչվող ռեստորանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը