18 10 2019

«Ռազբորկա» ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ռազբորկա» ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Լրագրողական նյութերից, հրապա­րակված ինֆորմացիաներից պաշտ­պանվելու իշխանական բնազդը, իհարկե, հասկանալի է: Բոլոր երկրների բոլոր իշխանություններին է դա հատուկ: Բայց գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ այնպես «ծանր են տանում» իրենց գործունեու­թյան մանրամասների հրապարակու­մը, որ տարակուսանք է առաջացնում՝ այդ ինչ թաքուն գործեր են անում, որ հանրայնացումը այդքան վտանգավոր են համարում:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 11-ին գրել էր, որ ԱԺ ապրիլյան հարցերի ուսում­նասիրության քննիչ հանձնաժողովը հյուրընկալել է «Լուսավոր Հայաս­տան» խմբակցության անդամ Հարու­թյուն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին, որը եղել է Ապրիլյան պատերազմի մասնակից և հրավիր­վել է որոշակի մանրամասներ հայտ­նելու: «Ժողովուրդ» օրաթերթը այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ հրապարակել էր, ինչը, պարզվում է, հանձնաժողովի անդամներին անասե­լի զայրացրել է:

Երեկ՝ ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին հյուրընկալելուց առաջ, հանձնաժողովի անդամները ներս են հրավիրել պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին և երես առ երես «հարցաքննել», թե արդյոք նա՞ է «Ժո­ղովուրդ» օրաթերթին նիստի մանրամասները պատմել: Սա տարօրինակ է այնքանով, որ ՀՀ պատգամավորները, որոնք հանրային գործիչներ են, վախե­նում են իրենց գործունեության հան­րայնացումից: Իսկ մենք դա շարունա­կելու ենք անել: Հաշտվեք իրողու­թյունների հետ. դուք հաշվետու եք հա­սարակությանը»

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ