15 10 2019

Ի՞նչ են խոսել Փաշինյանը և Ալիևն Աշխաբադում․ «Հրապարակ»

Ի՞նչ են խոսել Փաշինյանը և Ալիևն Աշխաբադում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեւաչափը հետաքրքիր էր` ճաշի շուրջ, 2 ժամ, եւ ոչ մի մանրամասն՝ հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ «Ինչո՞ւ պետք է մանրամասների մասին եւս ասվի՝ 2 պետության ղեկավարներ խոսում են Ղարաբաղի մասին․ ուզում եք բոլոր մանրամասներն իմանա՞ք»:

Չէ, բոլորը չէ` մոտավոր կարկասը: «Այն, ինչ պետք էր, արդեն հրապարակվել է»: Հրապարակվել է ընդամենը, որ խոսել են, ուրիշ ոչինչ: «20 տարի որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցում էին, ավելի շատ բա՞ն եք լսել․ բանակցային պրոցեսը ենթադրում է, որ խորհրդապահական տարրը պահպանվի»: Վերջին շրջանում փորձագիտական շրջանակները խոսում են բանակցային ֆորմատի փոփոխության մասին` «տետ ա տետ» ֆորմատը կարծես սկսել է փոխարինել ԵԱՀԿ ՄԽ ֆորմատին․ այդպե՞ս է։ «Ոչ, ոչ, չեմ կարծում, որ այդպես է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ