«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Բելգրադ են մեկնել ԱԺ աշխատակազմի թե՛ ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանը, թե՛ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ուշագրավ է, որ վերջինս զբաղվում է ԱԺ տնտեսական հարցերով՝ սկսած ավտոտնակներից, վերջացրած զուգարանի թղթի ապահովմամբ:
Հարց է առաջանում․ ինչո՞ւ է Մելիքսեթյանը մեկնել Բելգրադ, ի՞նչ է անելու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովում: Առավել ևս նրա այցն անհասկանալի է դառնում, քանի որ պատվիրակության կազմում է նաև ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը։Այսինքն՝ ԱԺ մատակարարմամբ զբաղվող Մելիքսեթյանը չի կարող անգամ արդարանալ, թե մամուլին տեղեկատվություն «մատակարարելով» պետք է զբաղվի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը