«Փաստ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը:
Մրցույթում հաղթած թեկնածուն վիրաբույժ Գևորգ Ազարյանն է, որը մոտ տասը տարի ԲԿ-ում զբաղվել է վիրաբուժությամբ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, մրցույթում հաղթած անձին Լոռու մարզպետը փորձում է ամեն գնով չնշանակել պաշտոնի, քանի որ այդ պաշտոնի համար նախատեսված է եղել առողջապահության նախարարի մտերիմը:
Տեղեկությունների համաձայն, մարզպետի հորդորով հանձնաժողովը հնարավոր է չեղարկի մրցույթը, և նոր մրցույթ անցկացվի։
Դրա համար, ըստ մեր աղբյուրների, փորձում են իրավական հիմքեր գտնել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը