«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առևտրային կազմակերպության հետ է համագործակցում:Օրինակ՝ օգոստոսի 20-ին 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր են կնքել այդ կազմակերպության հետ, ձեռք են բերել 500 հատ «Երևան» փայտե և թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է արժեցել:
Նախկինում էլ, ի դեպ, Երևանի քաղաքային իշխանությունները աղբամաններն են ձեռք բերել նույն «Նիկոլ Դուման»-ից՝ հատը 78 հազար դրամով:«Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է՝ «Նիկոլ Դուման»-ի հիմնադիրներն են քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գևորգյանը ՀՅԴ-ից, քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական գործող պատգամավոր Վարդան Վարդանյանը և նրանց ընկերը՝ Արսեն Հայրապետյանը:Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս գործարքին, ասել է, թե գնման այդ գործընթացում խնդրահարույց դրույթներ կան, և պարզաբանում է պահանջել քաղաքային իշխանությունից, սակայն դեռ պատասխան չի ստացել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը