«Իրատես»-ը գրում է․ «Երբ ԱԺ-ում գրադարանը տեղահան արեցին և «աքսորեցին» ներքնահարկի մի խուլ անկյուն, երկար ժամանակ չէին բացահայտում, թե ինչ է լինելու այդ սենյակում։ Պարզվեց՝ գրադարանի տեղում լինելու է նոր բաժին՝ փորձագիտական և վերլուծական վարչություն, որի մեջ են մտնում պետաիրավական, սոցիալ-կրթական, առողջապահական օրենսդրական, ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների և մոնիթորինգի ու տեղեկատվական բաժինները։ Բացառությամբ վերջինի, մյուսների գործառույթները նախկինում իրականացրել են համապատասխան հանձնաժողովների փորձագետները։ Հարց՝ ուրեմն ինչո՞ւ առանձին վարչություն ստեղծել, եթե այդ աշխատանքները, այսպես թե այնպես, կանոնակարգվել են ԱԺ մշտական հանձնաժողովներում։
Ի դեպ, ԱԺ աշխատակազմի կառուցվածքից գրադարանն իսպառ վերացված է, այն միայն ձևականորեն է տեղ զբաղեցնում խորհրդարանի կայքի գլխագրերում։ Սակայն գրադարանի տխուր ճակատագիրը այսքանով չի սահմանափակվում, կրճատվել է բաժնի գրեթե կեսից ավելին, մնացել են ընդամենը երկու աշխատակից։ Ստացվում է՝ խորհրդարանին գրադարան պետք չէ, ո՞վ է գիրք կարդացողը կամ օրենսդրական, քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական, ազգամիջյան հարաբերություններին, տնտեսագիտությանը, պատմական, միջազգային հարբերություններին, մարդու իրավունքներին նվիրված նյութեր, միջազգային պայմանագրեր ուսումնասիրողը։ Շեն կենա Ֆեյսբուքը իր վիրտուալ հնարավորություններով, գրադարա՞նն ում է պետք»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը