«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու դառնալու հավակնություն ունի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը:
Սակայն հիմա «Ժողովուրդ» օրաթերթին նոր տեղեկություններ են հասել, որ դատավոր Ռուզաննա Հակոբյանը հրաժարվել է հետ վերադառնալ ԲԴԽ:Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի 2 անդամների տեղերը դեռեւս շարունակում են թափուր մնալ: Ե՛ւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ե՛ւ դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առջեւ. թեկնածուներ չունեն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը