«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և կազմակերպությունների կողմից 2020 թվականի հունվարի 1-ից՝ 2 միլիոն, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 1 միլիոն, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 դրամը գերազանցող ապրանքների (գույքի) իրացման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (գործարքի գումար) դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով՝ Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել անկանխիկ գործառույթների մասին օրենքի նախագիծը:
Այն կընդունվի մինչև հոկտեմբերի վերջ և հաջորդ տարվա հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ: Այս օրենքը, ըստ էության, էապես սահմանափակելու է կանխիկ դրամի շրջանառությունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը