«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաև ՀՀ բնակչության համար:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին:
Եվ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ այցելի Հայաստան, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ վարել անմիջապես նրա հետ:Բայց, մյուս կողմից, հայկական կողմը հույս ունի, որ կկարողանա բանակցությունների շնորհիվ հասնել 30 տոկոսի փոփոխությանը: Բայց, ըստ մասնագետների, գազի գնի բարձրացումը ՀՀ բնակչության համար անխուսափելի է:Այս առիթով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Գազի գնի հարցը միշտ էլ քննարկում ենք, բայց տոկոսի մասին հարց չկա: Արդյունքը պարզ կլինի բանակցություններից հետո»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը