13 09 2019

Թան­կյա­նի «խոս­տա­ցած» բնա­կա­րա­նը. գնո՞ւմ, թե՞ ան­վա­նա­փո­խու­թյուն․ «Փաստ»

Թան­կյա­նի «խոս­տա­ցած» բնա­կա­րա­նը. գնո՞ւմ, թե՞ ան­վա­նա­փո­խու­թյուն․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Անցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել և ավելի երկար ժամա­նակ անցկացնել Հայաստանում:«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայ­տարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել և բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում: Սակայն մեր աղբյուր­ները հավաստում են, որ խոսքն իրականում հազիվ թե «գնման» կամ ձեռքբերման մասին է:

Բանն այն է, որ նրա զոքանչի տունը, որը գտնվում է Վանաձորում, պարզապես անվանափոխվում է Սերժ Թանկյանի անունով:Ի դեպ, դեռևս 2018 թ. օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թանկյանին հիշեցրել էր Հայաս­տանում բնակարան գնելու մասին: «Սերժ Թանկյանը, երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում բնակարան է գնելու: Չգիտեմ՝ արե՞լ է, թե ոչ: Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան, չեմ ուզում անձնա­կանով հիշեցնել, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ», - ասել էր Նիկոլ Փաշինյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ