29 08 2019

Քոչարյանի օրոք «Մուդիզը» ավելի բարձր է գնահատել ՀՀ սուվերեն վարկանիշը. iravunk.com

Քոչարյանի օրոք «Մուդիզը» ավելի բարձր է գնահատել ՀՀ սուվերեն վարկանիշը. iravunk.com

iravunk.com-ը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ տեղեկացրել է, որ Moody's միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:

«Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Մուդիզն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր: Հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք: Սա իսկապես կարեւոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ եւ էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ուշագրավ բացահայտում է արել.

«2006-ից 2008 թվականների ընթացքում՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին երեք տարիների ընթացքում, ինչը Հայաստանի ներկա իշխանությունների գնահատմամբ ներկայացվում է, որպես համատարած թալանի ու կողոպուտի ժամանակաշրջան, Moody's-ը Ba2 է գնահատել Հայաստանի սուվերեն վարկանիշն ինչը մեկ աստիճանով գերազանցում է 2019 թվականին հայտարարված Ba3 վարկանիշին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ