«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ-ում կրակն են ընկել իրենց ապօրինի գործողությունների ձեռքը։ Մեկ շաբաթ է՝ զբաղված են կադրային ջարդի ապօրինի հետքերը վերացնելու գործով։ Նախօրեին ուշացած հրապարակեցին ԱԺ աշխատակազմի նոր անվանացանկը և հաստիքացուցակի հավելվածը, որից պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ի տարբերություն նախորդի, մեծացնում է իր գրասենյակը։
Եթե 2017-ին ԱԺ խորհրդի անդրանիկ նիստում որոշում ընդունվեց, որ Արա Բաբլոյանի աշխատակազմը պետք է բաղկացած լինի 6 հոգուց՝ նախկին 22-ի փոխարեն, ապա Արարատ Միրզոյանը որոշել է գրեթե կրկնապատկել այդ թիվը։ Նա կունենա 4-ական օգնական, խորհրդական, երկու ռեֆերենտ ու մեկ գործավար։ Ի դեպ, հիշեցնենք, որ Միրզոյանի ղեկավարած հիմնարկում մոտ մեկ տարի է՝ օպտիմալացումից են խոսում ու այդ նպատակով էլ ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների գնացին, որպեսզի օպտիմալացնեն աշխատակազմը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը