«Հրապարակ»-ը գրում է․ «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախօրեին չեղարկվեցին ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը։ Բոլոր նրանք, ում առանց օրինական հիմքի ուղարկել էին կադրերի ռեզերվ, վերադարձան իրենց աշխատանքին, հաստիքացուցակը կլրացվի օրենքի շրջանակներում․ երեկ մեզ հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը։ «Այդ տխուր ավանդույթը, որ ԱԺ նախագահի կարգադրությունները չեն հրապարակվում, մենք ժառանգել էինք նախորդ աշխատակազմից։ ԱԺ աշխատակազմը, գլխավոր քարտուղարությունն իներցիայի ուժով շարունակում էր նույնն անել»,- ասաց նա։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը կպատժվի՞ «իներցիայով գործելու» համար․ Կոստանյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ ծառայողական քննություն կիրականացվի՝ «պարզելու, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը