23 08 2019

Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են․ «Հրապարակ»

Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ են հասել, որ հայրենի իրավապահները հարամել են ՀՀԿ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի Հայաստան վերադարձը։ Հիշեցնենք՝ հեղափոխությունից հետո նա հեռացել էր երկրից եւ վերադարձել է միայն օրեր առաջ՝ օգոստոսի 17-ին։ Սակայն, որպեսզի վերադարձը փառահեղ լինի, նա եւ իր ազգուտակը, ընկերները որոշել են տպավորիչ դիմավորում կազմակերպել։ Մեծ խմբով՝ մոտ 300 հոգի, գնացել են օդանավակայան, որ փառքով-պատվով դիմավորեն գեներալին։

Բայց օլիգարխներ, գողականներ չհանդուրժող իշխանությունը վաղօրոք տեղեկացել է այդ մասին, եւ հենց իրավապահներն են նրան գնացել դիմավորելու, ու Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են, թե՝ նույնիսկ վարչապետին սենց չեն դիմավորում, դու քանի՞ գլխանի ես։

Մի քանի ժամ պահել, ապա բաց են թողել։ Գուցե ինչ-որ բաներ հիշեցնելուց եւ դաս տալուց հետո»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ