21 08 2019

ԱԺ հեռացված աշխատակիցներին խնդրել են վերադառնալ. «Հրապարակ»

ԱԺ հեռացված աշխատակիցներին խնդրել են վերադառնալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Մեր տեղեկություններով՝ երեկ ԱԺ աշխատակազմից զանգել են իրենց աշխատակիցներից շատերին, որոնց հեռացրել էին կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում, ու խնդրել, որ հետ գան աշխատելու: Ոմանք չեն համաձայնել՝ հայտնելով, որ կհանդիպեն դատարանում, իսկ մի մասը համաձայնել է։ Փաստորեն, ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, եւ որոշել են հետողորմյա անել։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը, մասնավորապես՝ հաստիքների կրճատման  անվան տակ շուրջ հինգ տասնյակ պետական ծառայողների կադրերի ռեզերվ ուղարկելն ապօրինի է, եւ աշխատակիցների մեծ մասը դիմել էր փաստաբանական ընկերությունների՝ դատական կարգով վիճարկելու իրենց ռեզերվ ուղարկելու ԱԺ ղեկավարության ապօրինի որոշումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ