14 08 2019

Նոր հավակնորդ՝ Արցախի ընտրություններում․ «Հրապարակ»

Նոր հավակնորդ՝ Արցախի ընտրություններում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համա­գործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրա­կան ասպարեզ: Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապե­տական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին: 

Արցախյան մեր աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ: Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երևանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու հա­մար: Ասում են՝ տետ ա տետ հանդիպումից հետո թե´ Սամվել Բաբայանը, թե´ Արայիկ Հարությունյա­նը ՀՀ իշխանությունների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցանկացած պահի կարող են գնալ գործարքի, ու պահուստային թեկնածուի անհրաժեշտություն կա:

Հատկապես, որ Մայիլյանը կա­րող է արժանանալ նաև գործող նախագահ Բակո Սահակյանի աջակցությանը և շանս ունի իր կողմը գրավել Հարությունյան-Բաբայան հանդի­պումից հիասթափված էլեկտորատին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ