«Հրապարակ»-ը գրում է. «Օրենսդրական փոփոխություններով իշխանությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դիմաց աշխատավարձ և սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված, իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդրով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխավորել է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հայաստանը մինչև աշնան սկիզբը կվավերացնի կոնվենցիան:
Եվ քանի որ, համաձայն օրենքի, նախքան ԱԺ-ում վավերացումը, ՍԴ-ն պետք է դրա վերաբերյալ գնահատական տա, իշխանությունը մտահոգություն ունի, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել կոնվենցիան՝ տապալելով իրենց ծրագրերը: Այդ պատճառով էլ մինչ այս պահը կոնվենցիան չի ուղարկվել ՍԴ, և ամեն ինչ արվում է, որ մինչ դրա ՍԴ գնալը դատավորների կազմը փոփոխված լինի և կառավարելի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը