«Իրավունք»-ը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջիններս եզրակացություն ներկայացնեն Հայաստանում տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ անիմաստ գործով է զբաղված արդարադատության նախարարը։
«Վենետիկի հանձնաժողովը դեռեւս 2013 թվին էր մեծ-մեծ խորհուրդներ տալիս ՀՀԿ-ին, որ շուտափույթ, 5 վայրկյանում անցկացնեն այդ կոնվենցիայի պահանջները։ Պարզ է, որ հիմա էլ կասեն՝ շատ լավ է, վավերացրեք։ Այսինքն՝ անիմաստ գործ է՝ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ նախօրոք իմանալով, թե ինչ պատասխան պետք է գա։Ինչ վերաբերում է այդ կոնվենցիային, այն ինձ համար անընդունելի է նախեւառաջ նրա համար, որ ստամբուլյան է։ Եվ երկրորդ՝ բացահայտեք այդ կոնվենցիան, թող վերջին գյուղացին իմանա, թե ինչ է այդտեղ քարոզվում եւ առաջարկվում իրականացնել քո երկրում։
Թող քննարկումներ կազմակերպեն բոլորի մասնակցությամբ, տարբեր ոլորտների փորձագետների հետ, ի՞նչ է, գաղտնի՞ք է։ Ինչո՞ւ չեն նկատում, որ տարբեր եվրոպական երկրներ են դրա դեմ դուրս եկել, նույնիսկ ԵՄ անդամ երկրներ։ Եթե քարոզում են այդ կոնվենցիան, թող երկկողմանի քարոզեն, որ մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում։ Օրինակ, ես երբեք չէի տա ոչ մի արտոնություն ԼԳԲՏ-ական ցանկացած մարդու։ Եթե մարդ է, արդեն պաշտպանված է Սահմանադրությամբ եւ մնացած օրենքների լիակատար ուժով։ Իսկ եթե խոսքը ինչ-որ արտոնյալ վիճակներ ստեղծելու մասին է, ապա սա ի՞նչ է նշանակում՝ այդ մարդկանց մարդ չե՞ն համարում, իրենց են վիրավորում, թե՝ մեզ, չգիտեմ, բայց ինչ-որ բնակչության մասի մարդ չեն համարում։ Քրեական օրենսգրքում կա համապատասխան՝ գլուխ՝ անձի դեմ հանցագործության վերաբերյալ, բոլորի իրավունքներն այդտեղ պաշտպանված են, բոլոր հանցագործությունների համար պատիժը նախատեսված է։ Ուզում են այստեղ դարձնել Նորվեգիա՞, Զիբիլիզատիա՞, երբ 6 տարեկան երեխային թույլ է տրվում դատարան դիմել ծնողների դեմ, կանչել ոստիկանություն։ Սա դժոխք է, ընտանիք չէ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը