«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ բավական թեժ է անցել։ Գաղտնիք չէ, որ այդ կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Եվ պատգամավորների մի թեւը չի էլ թաքցնում, որ դեմ է նախագծին, եւ որոշել են՝ կա՛մ չեն մասնակցելու քվեարկությանը, կա՛մ ուղղակի դեմ են քվեարկելու։
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ նախարարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորների այդ հատվածը բացահայտ կերպով հայտնել է իր անհամաձայնությունը։ Եվ որքան էլ նախարարը փորձել է բացատրել, ներկայացնել, սակայն պատգամավորների «տղայական» թեւն անդրդվելի է մնացել, եւ նույնիսկ հորդորել են նախարարին հանել դա օրակարգից։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը եւս նրանց թվում է եղել եւ երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կեղծ օրակարգ որակեց այն՝ ընդգծելով, որ կոնվենցիայի՝ խորհրդարան բերվելու դեպքում ինքը, հավանաբար, դեմ կքվեարկի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը