27 07 2019

Վալերի Օսիպյանի պաշտոնանկության հարց առայժմ չկա. «Փաստ»

Վալերի Օսիպյանի պաշտոնանկության հարց առայժմ չկա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի շուրջ խոսակցությունները, կարծես, դադարել են, ինչը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ։ «Փաստ» թերթի տե­ղեկություններով, վարչապետը շատ գոհ է մնացել Օսիպյանի և ոս­տիկանության գործողություններից Իջևանում, որտեղ հնարավոր է եղել թեժ բախման ժամանակ խուսափել վատթարագույն սցենարնե­րից։ Դրական է համարվել նաև այն, որ ոստիկանապետը կարողա­ցել է կանխել մթնոլորտի հետագա շիկացումը։ Փաստացի, իշխա­նությունները համարում են, որ ոստիկանապետը պատվով է հանձ­նել այս «քննությունը»։ Այդ իսկ պատճառով, ըստ կառավարության մեր աղբյուրների, Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկության հարց տե­սանելի ապագայում չի նշմարվում։

Առավել մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ