26 07 2019

Ապրիլյանի հանձնաժողովի նիստի առաջին հյուրը ՊՆ աշխատակից է եղել. «Ժողովուրդ»

Ապրիլյանի հանձնաժողովի նիստի առաջին հյուրը ՊՆ աշխատակից է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել: Ինչպես հայտնի է, նրանք նիստերն անցկացնում են հատուկ «ժուչոկներից հեռու» մի սենյակում և  հույժ գաղտնի պայմաններում, որերբեք որեւէ մեկը չկարողանա ինֆորմացիա դուրս հանել:


«Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ աշխատակիցներից մեկն է եղել հանձնաժողովի հյուրը կամ, այսպես ասած, քննության թեման: Նրան հանձնաժողովականները «հարցաքննել են»:

Հանձնաժողովի բոլոր անդամները հարցեր են ուղղել այդ անձին, փորձել են մանրամասն տեղեկություն ստանալ այն իրավիճակից, որը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 1-2-ի օրերին:
Իսկ թե ով է եղել ՊՆ ներկայացուցիչը, եւ ինչ հարցեր են տրվել նրան, «Ժողովուրդ» օրաթերթը ևս չի հրապարակում՝ հաշվի առնելով որոշ ռազմական գաղտնիքների վտանգները:

Բայց, ամեն դեպքում, արձանագրենք, որ ՊՆ-ից նախապես պահանջված մի շարք փաստաթղթեր այս օրերին ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որոնք եւս հետաքրքիր փաստեր են պարունակում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ