23 07 2019

Պարգևավճարները տալիս են ըստ «շեֆերի» նախասիրության. «Փաստ»

Պարգևավճարները տալիս են ըստ «շեֆերի» նախասիրության. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում գերատեսչություններում տրվող պարգևավճարների մասին, որոնք պետական ապարատի աշխատակիցների շրջանում կուլիսային դժգոհությունների պատճառ են դարձել: Բանն այն է, որ գերատեսչություններում պարգևավճարները տրամադրվում են անհասկանալի սկզբունքով՝ ըստ «շեֆերի» նախասիրության և անհատական մոտեցման:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, առ այսօր չկա չափման հստակ մեխանիզմ, թե որ աշխատակցին ինչ չափի պարգևավճար է հասնում, որին չի հասնում:

Նախարարները, որ պես կանոն, դրանք տրամադրում են աշխատակազմերի ղեկավարների հետ քննարկման արդյունքում, ինչը շատ աշխատակիցներ ուղղակի սուբյեկտիվ են գնահատում: 

Ըստ էության, չի օգնում նաեւ փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը: Ի դեպ, օրերս տեղեկություններ էինք ստացել, որ կառավարությունը հրաժարվել է այդ համակարգից: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ «Mulberry» համակարգը գործում է, դրա աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի էլ եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ