23 07 2019

5-րդ ալիքը տեղափոխվել է նոր հասցե.«Հրապարակ»

5-րդ ալիքը տեղափոխվել է նոր հասցե.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «5-րդ ալիքն օրերս «նավասելյե» կանի, այն արդեն տեղափոխվել է նոր հասցե` «Էրեբունի պլազա»։ Տեղափոխվե՞լ եք արդեն՝ հարցրինք ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանին։ «Այո, արդեն տեղափոխվել ենք, սակայն նոր եթերաշրջանի բացումը տեղի կունենա սեպտեմբերին, կարծում եմ՝ բավականին հետաքրքիր շարքեր կանենք` բազմաժանր հաղորդումներով»:

Քաղաքական հաղորդումների մասի՞ն է խոսքը։ «Բոլոր շերտերի մտածող մարդկանց համար հաղորդումների»: Բա ձեզ որտեղի՞ց գումար, որ կարողացել եք նման ստուդիա ունենալ։ «Եթե անկեղծ, ապա տաղավարները շատ չեն, ու եթե ավելի անկեղծ` ստանդարտ պայմանները, որպես այդպիսին, ավելի վատն են, քան նախկին` Մելիք-Ադամյանի ստուդիայում էին։ Նորն ավելի մոդեռն է` քչով շատ արդյունք ապահովելու սկզբունքով ենք առաջնորդվել»:

Բա եթե Մելիք-Ադամյանում ավելի հարմար էր, ինչո՞ւ եք գնում․ ՀՀԿ-ի հետ են ձեզ ասոցացնում, դա՞ է պատճառը։ «Ոչ, իհարկե, այնտեղ բոլորով լցված էինք իրար գլխի, էստեղ սենյակները շատ են, տաղավարներն այլ են»:

Բոլոր դեպքերում, ձեր անունը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Բոլոր դեպքերում, կան նաեւ հեռուստատեսություններ, որոնց անունն էլ կապվում է Նիկոլ Փաշինյանի հետ. չեք կարող, չէ՞, որեւէ մեկին համոզել, որ «Ազատություն» ՌԿ-ն Նիկոլ Փաշինյանինը չէ, որ Հ1-ը բացառապես իրենց չի ծառայում։ Հետո՞ ինչ, որ «Հայկական ժամանակը» գրում է, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընդդիմադիր լրատվամիջոցին հարցազրույց է տվել։

«Արմնյուզն» ընդդիմադի՞ր է։ Ում ինչ հարմար է, դա է ասում, ու եթե մենք «Քոչարյանի հեռուստատեսությունն» ենք, շատ լավ, մենք դրանից չենք ամաչում՝ անկախ որեւէ մեկի կարծիքից, մենք մեր պրոֆեսիոնալ աշխատանքն ենք կատարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ