20 07 2019

Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել. «168 Ժամ»

Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել. «168 Ժամ»

«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ նախօրեին, ի լրումն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ Սահմանադրական դատարան ներկայացված գանգատների, որոնք ընդունվել էին վարույթ և հետագայում ուղարկվել ՍԴ-ի կողմից Վենետիկի Հանձնաժողովին և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը ՍԴ է ներկայացրել մի վերլուծություն, որը հատուկ նշանակություն և արժեք ունի իրավական տեսանկյունից:

Մեր տեղեկություններով՝ այդ բողոքը գրվել է Թորոսյանի կողմից՝ մի շարք հանրաճանաչ և աշխարհահռչակ ֆրանսիացի փաստաբանների և իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ