«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Ըստ մեր աղբյուրների՝ լուծարման պատճառը «նյութական-հեղափոխական» է, քանի որ հիմնադրամին է պատկանում երկու բավականին «գեղատեսիլ» շենք. մեկը Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում նորակառույց հսկայական շենքն է, մյուսը Ծաղկաձորում՝ օլիմպիական բազայի կորպուսներից մեկն է:
Որոշվել է, որ դրանք պետք է վաճառվեն, գնորդներն արդեն կան, սակայն նրանց անունները գաղտնի են պահվում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը