18 07 2019

Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները. «168 ժամ»

Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրել է. «Կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Դա արվեց ոչ միայն արտահերթ նիստում, այլև դռնփակ ռեժիմով:

Թե ինչո՞ւ միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ընդունվեց դռնփակ նիստում, հավանաբար պետք է գուշակել: Դատելով փաստաթղթում ամրագրված ցուցանիշներից' առաջիկա երեք տարիների համար ակնկալիքներն ամենևին էլ այն չեն, ինչին սպասում էր հասարակությունն իշխանափոխությունից հետո: Խոսքն ինչպես տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների, այնպես էլ սոցիալական ոլորտի սպասելիքների մասին է:

Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների' կառավարության ներկայացրած միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ամենևին էլ չի ենթադրում տնտեսության թռիչքաձև զարգացում: Ընդհակառակը' աճի ակնկալիքներն առաջիկա տարիներին նույնիսկ նվազեցվել են:

Այս տարվա համար կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի 5,4 տոկոս աճ: Թվում է, թե թռիչքային աճ խոստացող և տնտեսական հեղափոխություն հայտարարած կառավարությունը հաջորդ տարիներին պիտի շատ ավելի բարձր աճի սպասելիքներ ունենար: Սակայն պարզվում է, այդպես չէ:

Հաջորդ տարվա համար կառավարության ակնկալիքներն ընդամենը 4,9 տոկոս են: 2021թ. կանխատեսվում է 5, իսկ 2022թ.' 5,1 տոկոս տնտեսական աճ:

Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ թռիչքային զարգացում ապահովելու հետ կապված կառավարության խոստումները հեռու են իրակասասալուց: 'Պատահական չէ. որ տնտեսական աճի սպասելիքները նվազեցվել են նույնիսկ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ: Պատկերացնելու համար ասենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո հաստատված ծրագրով 2020 թ. կանխատեսվում էր 5,5, իսկ 2021թ. 5,6 տոկոս տնտեսական աճ: Իշխանափոխությունից մեկ տարի հետո «կառավարությունը որոշել է այդ ցուցանիշներն իջեցնել 0,5 տո­կոսով:

Թե ո՞ւր մնաց տնտեսության թռիչ­քը, որի մասին իշխանափոխությունից հետո հայտարարեց վարչապետը, հայտնի չէ: Այն, ինչ ակնկալում է կառավարությունն առաջիկա երեք տարիների տնտեսական զարգա­ցումների առումով, հեռու է թռիչքա­յին լինելուց: Հավանաբար դա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել թռիչքի մասին: Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ այդպիսի հեռանկարներ չկան: Առավել ևս այն իրավիճակում, որը հաստատվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո:

Այս կառավարությունը մինչև այժմ չունի տնտեսության զարգացման հստակ հայեցակարգ: Ու դեռ պարզ չէ, թե ո՞ւր է գնում տնտեսությունը: Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո շատ բան մնում է հայ­տարարությունների մակարդակում: Այդ հայտարարությունները ոչ միայն հիմնավորված չեն, այլև չունեն ծրագրային ապահովում: Ինքնահո­սով տնտեսություն չեն զարգացնում, ինչպես ուզում է անել ներկայիս կա­ռավարությունը:

Հայաստանի տնտեսության զար­գացումների նկատմամբ մեծ չէ նաև միջազգային փորձագետների վստահությունը: Միջազգային ւսր- ժութայրն ոիմեադրամի սպասելիքը 2020թ. 4.5 տոկոս է: Նույնպիսի կան­խատեսում են ներկայացրել նաև մի­ջազգային երկու հայտնի վարկան- շային ընկերությունները' «Մուդիսը» և «Ֆիթչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ