«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստացել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնալու համար, թե ընդհանրապես վերանում է: Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է: հ դեպ, երեկ կառավարության կայքումնիստի օրակարգում հարցի նախագիծը դեռ ընդգրկված չէր:
Հիմնադրամն ունի 40 աշխատակից, այսինքն՝ 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հովանու ներքո գործած հիմնադրամի նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հեղափոխությունից հետո առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ յուրացման մեղադրանքն առաջադրվեց, գործն արդեն դատարանում է: Մայիսից կառույցը ղեկավարում է Արշակյանը, որը նախկինում հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգողն էր: հ դեպ, հիմնադրամի՝ Տերյան փողոցում գտնվող նորակառույց շենքը տրամադրվել է Հայաստանի համահայկական խաղերի համաշխարհային խորհրդին' Իշխան Զաքարյանի գլխավորությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը