«Ժողովուրդ»-ը գրում է․ «Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է. տոն, որ յուրաքանչյուր իրավատեր, իրավագիտակից քաղաքացու համար պետք է կարևոր լինի: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն, քիչ են եղել դեպքեր, երբ հուլիսի 5-ի մասին խոսելիս ինչ-որ վերապահումներ չնշվեն:
Այսօր ևս, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ջանքերով, կրկին արդիական է դարձել հարցը, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է: ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում խոսելով սահմանադրական ճգնաժամի գոյության մասին, ասաց, որ չկա նման բան. «Ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է, ինչը, ցավոք, իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի»:Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Իրավագիտությունը` որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները և օրենքներն ունի: Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարանների շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսևորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը և իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից, վեթինգի ենթարկվելու վախից արդյոք, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում, իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը