«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գրիգոր Գրիգորյանը՝ պահանջելով, որ դատարանը ստիպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հունիսի 20-ի որոշումը վերացնել: Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Խուլերի միավորման նախագահն է:
Հավելենք նաև, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի խուլերի միավորման գլխին սև ամպեր են կուտակվել: Խուլ ու համրերը պահանջում են միավորման նախագահի հրաժարականը, իսկ, ահա, Գրիգոր Գրիգորյանը հեռանալու հիմքեր չի տեսնում:
Ի դեպ, Հայաստանի խուլերի միավորման շուրջ ստեղծված խնդրի մասով էր, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, և նրա լիազորությունները դադարեցվեցին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը