«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ-ում՝ ասելով, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է. «Անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված»։
Թեև գյուղապետի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց բարոյապես «հո մենք գիտենք, որ կարգին չէ»․ «Կադաստրային արժեքի կես գնով յուրացրել են այդ հողատարածքները։ Հողային օրենսգրքով կադաստրային արժեքի մինչև 50 տոկոս գին կարող են սահմանել, օգտվել են այդ նորմից»։ Պարզեցինք, որ խոսքը Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի մասին է, ով 1986-ից գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում, բայց անցած ամռանը հրաժարական տվեց»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը