28 06 2019

Ո՞վ է կանգնած «դավադրության» տեսության հիմքերում․ «Իրատես»

Ո՞վ է կանգնած «դավադրության» տեսության հիմքերում․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե ժամանակին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ «սրբազան պատերազմ» սկսած, համակարգից արտահոսքեր ապահովող, շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը ամենահարմարավետն ու փափուկն է տեղավորվել նոր իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողքին, ըստ մեր աղբյուրների, շարունակում է իր «ինտենսիվ» գործունեությունը, և ըստ նույն աղբյուրի` նա է կանգնած Ղարաբաղյան «դավադրության տեսության» և ղարաբաղյան գեներալիտետի դեմ պայքարի ու դեմարշի հիմքերում. «Պարբերաբար Արցախում լինող Մոսինը «օպերատիվ» տվյալներ է «բերում» իր հետ Հայաստան, զեկուցում Փաշինյանին»:

Հիշենք, որ բանակի նյութական ապահովման հետ կապված Մովսես Հակոբյանն անչափ լուրջ խնդիրներ ուներ` խախտումների մասով, անգամ խոսվում էր պատասխանատվության կանչելու մասին: Ընդ որում, վերջինիս անունը ոչ մի կերպ չի հնչում նաև մարտի մեկի մասով, երբ այդ օրերին ինքն էր Արցախի պաշտպանության նախարարը, և հարցաքննության կանչված իր տեղակալ Օգանովսկին` Սամվել Կարապետյանը, քննչական մարմնին ասել էր. «Ինչի՞ եք ինձ կանչել, ու ոչ բուն պատասխանատուին»:

«Մի մոռացեք, որ Մովսես Հակոբյանի նկատմամբ այդ հատուկ վերաբերմունքը ձևավորում է վերջերս մեր թիմակից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. նա Մ. Հակոբյանի քրոջ որդին է»,- մանրամասնեց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ