«Հրապարակ»-ը գրում է․ «Արդարադատության 27-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվելուց առաջ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Նրա հետ կապված ուշագրավ պատմություններ են պատմում ՊԵԿ-ում։
Օրինակ՝ ասում են, որ երիտասարդ, բայց ամբիցիոզ պաշտոնյան բարդույթ ունի իրենից տարիքով մեծ ու փորձառու գործընկերների հետ աշխատելու հարցում։ Դրա համար էլ, երբ նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ, որոշել է ազատվել տարիքով իրենից մեծերից, բայց՝ ընտրողաբար։
Օրինակ՝ պաշտոնից ազատել է Սամվել Սինանյանին, որը ՊԵԿ հետաքննության վարչության պետն էր, պատճառաբանելով, թե իրենից մեծերի հետ չի կարող աշխատել։ Փոխարենը պահել է Երևանի օպերբաժնի պետ Արթուր Սահակյանին, որը թեև իրենից տարիքով մեծ է, բայց ընկերոջ հայրն է։ «Չէ, սուտ ա, նման բան չկա։ Բազմաթիվ տարիքով մարդիկ մինչև հիմա աշխատում են»,- մեզ հետ զրույցում ասաց Բադասյանը՝ չբացառելով, որ տեսականորեն կարող է իր ընկերներից մեկի հայրն աշխատել ՊԵԿ համակարգում, բայց իր օրոք որևէ նման մարդ պաշտոնի չի նշանակվել։ Չհերքեց նաև, որ իր օրոք ազատվողներ եղել են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը