28 06 2019

Այն, ինչ Տարոն Մարգարյանին չէր կարելի, Մարությանը կանի․ «Հրապարակ»

Այն, ինչ Տարոն Մարգարյանին չէր կարելի, Մարությանը կանի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Քաղաքապետարանն էս նեղ մաջալին պատրաստվում է մեծ քանակով ու բավականին թանկ աղբամաններ ու նստարաններ գնել։ Իսկ Երևանի ավագանու նախորդ ընտրարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Կասկածելի գներով են ձեռք բերում, պետք է նայենք՝ որքանով են այդ գները տրամաբանական. ասենք` էս նստարանի ամեն մի հատի համար վճարվում է 160 հազար դրամ, չեմ կարծում՝ էդ նստարանն էդքան արժենա, ավելորդ ճոխություն է»:

Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ կատարվե՞լ է արդեն 500 թանկարժեք նստարանների գնումը։ «Գնումը հայտարարվել է, մրցույթը շահողն արդեն կա»:  Ո՞վ է։  «Նույն այն կազմակերպությունը, որը շահել էր նաև նախկինում»: Տարոնի «վա՞խտ»։ «Այո, ընդ որում՝ վերջինս ներկայացրել է նույն գինը` 160 հազար դրամ, ինչի առնչությամբ, այո, ժամանակին քաղաքապետի մեր թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խիստ կասկածելի են։ Ի դեպ, գնման տեխնիկական բնութագրերն այսօր ևս նույնն են»: Պատճառը ո՞րն է։ «Կարծում եմ՝ քաղաքապետի կողմից առանց լրացուցիչ ուսումնասիրության է մրցույթը հայտարարվել։ Քաղաքապետը կա՛մ պետք է հիմնավորի, ասի` դա նորմալ գին է, ինչը նշանակում է` Փաշինյանը սխալ էր, կա՛մ բացատրի, թե ինչպես դա տեղի ունեցավ, և ինչու նույն կազմակերպությունը նաև այսօր «հաղթեց»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ