27 06 2019

Առաջինը «վեթինգի» կենթարկվեն և կհեռանան մարզպետները․ «Հրապարակ»

Առաջինը «վեթինգի» կենթարկվեն և կհեռանան մարզպետները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչված, գորգի վրա կպատասխանեն իշխող խմբակցության ներկայացուցիչների հարցերին։ Ըստ նախնական լուրերի՝ բոլոր 10 մարզպետներն էլ ներկայանալու են ԱԺ։

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ Նիկոլ Փաշինյանը նոր մարզպետացուների փնտրտուքների մեջ է՝ իշխանությունում հասկացել են, որ այս կոնտինգենտն առաջինը պետք է «վեթինգի» ենթարկվի, որովհետև մարզերից և մարզպետարաններից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ