26 06 2019

Գույքահարկը զգալիորեն կբարձրանա․ «Փաստ»

Գույքահարկը զգալիորեն կբարձրանա․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունման ար­դյունքում հանրապետությունում կներդրվի ան­շարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը: Նախագծի փաթեթն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով: Նա­խատեսվող փոփոխությունների արդյունքում զգալիորեն կբարձրանա գույքահարկը: 

«Փաս­տի» հետ զրույցում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Աննա Մակարյանը նշեց, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու վրա. հատկապես խոցելի կլինի աղքատ խավը, ինչպես նաև տնային այն տնտեսությունները, որոնց եկամուտները կմնան նույն մակարդակի: «Այստեղ հարկ է նշել, որ գույքահարկի բարձրացումն ազդելու է նաև գործարար հատվածի վրա՝ արտադրու­թյուն, խոշոր առևտրային կենտրոններ, հյուրա­նոցներ, ռեստորանային համարներ, բիզնես կենտրոններ, կրթական և առողջապահական հաստատություններ և այլն, որի արդյունքում կարող են շղթայական թանկացումներ լինել: Թանկացումների պարագայում, ամեն դեպ­քում, տուժելու է առավել խոցելի խավը», - ընդգծեց փորձագետը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ