25 06 2019

Ապրիլյան պատերազմի հարցով անմեղներն ու մեղավորներն արդեն նշանակվել են․ «Փաստ»

Ապրիլյան պատերազմի հարցով անմեղներն ու մեղավորներն արդեն նշանակվել են․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ: Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչու­թյան պետ Արշակ Կարապետյանին համա­կարգից հեռացրել էին Ապրիլյան պատե­րազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: 

Այստեղ ուշագ­րավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնա­սիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, մյուս կողմից, դրան զուգահեռ, աշխատանքները կարգին չսկսած ու դեռևս որևէ եզրահանգման չեկած, այդ փաստացի մեղավոր համարված ու աշխատանքից հե­ռացվածներից երկուսը վերադառնում էն համակարգ:

Այս պարագայում շատերի շրջանում տրամաբանական հարց է առա­ջանում՝ արդյոք մենք գործ չունեն՞ք մի վի­ճակի հետ, երբ քննիչ հանձնաժողովի աշ­խատանքները չավարտած՝ արդեն «նշա­նակվել» են անմեղները, և արդյոք ուղղակի հետագայում չեն «նշանակի» «մեղավորնե­րին»՝ ի սկզբանե «մտքում» պահած ունե­նալով նաև վերջիններիս»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ