22 06 2019

ՊԵԿ-ի դեմ բողոքներն աննախադեպ աճել են․ «Ժամանակ»

ՊԵԿ-ի դեմ բողոքներն աննախադեպ աճել են․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Այս տարի կտրուկ աճել է ՊԵԿ-ի դեմ տնտեսվարողների բողոքների թիվը: Պաշտո­նական վիճակագրությամբ՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընդդեմ ՊԵԿ-ի վարչական դատա­րան է բողոքել 448 տնտեսվարող: 

Մինչդեռ անցած ամ­բողջ տարվա ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել էր 414 բողոք: Պետբյուջե մուտ­քեր ապահովող այս կարևորագույն կառույցի դեմ բո­ղոքների ծավալի նման աճն աննախադեպ է, որից պետք է հետևություններ անել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ