22 06 2019

Խոսել արագ և հստակ․ վարչապետի հրահանգը․ «Փաստ»

Խոսել արագ և հստակ․ վարչապետի հրահանգը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շրջանում ակնհայտ զգացվում է, որ պատգամավորները, տարբեր այլ պաշտոնյաներ առավել պատրաստակամ են պատասխանել լրագրողների հարցերին:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցը բավականին լուրջ քննարկման թեմա է եղել իշխանության մեջ, և վարչապետը կտրուկ հրահանգ է իջեցրել՝ չխուսափել հարցերին պատասխանելուց, առավել ևս այն պարագայում, երբ ուղղակի լրագրողը դիմում է ոչ թե հարցազրույցի, այլ որևէ տե­ղեկություն ճշտելու նպատակով: Վերջինիս պարագայում հրահանգված է պատասխա­նել արագ ու հստակ, եթե նույնիսկ հարցը հեռախոսով է հնչում: Սա չճշտված տեղեկությունների քանակը նվազեցնելու նպատակ ունի, քանզի քիչ չեն դժգոհությունները, որ շատերն ուղղակի խուսափում են հարցերին պատասխանելուց: Ի դեպ, այս առումով դեռևս անելիք կա պետական կառույցների լրատ­վության բաժինների առումով, ինչի մասին, մեր աղբյուրի պնդմամբ, դարձյալ խոսվել է իշխանության ներսում: Խոսքն այն մասին է, որ հաճախ որոշ լրատվականներ գրավոր հարցում են պահանջում նույնիսկ այն դեպ­քերում, երբ ոչ թե ուսումնասիրության և մանրամասն պատասխանի կարիք ունեցող հարցի է վերաբերում, այլ որևէ տեղեկության ճշտման, որն ունի «այո» կամ «ոչ» պատաս­խան: Բնականաբար, ցանկացած լրատվամիջոցի համար դժվար է 5 օր սպասելը տեղեկատվական հոսքերի առկա մրցակցու­թյան պայմաններում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ