21 06 2019

«Խելոք գրե՛ք, գնացե՛ք»․ նախարարը՝ աշխատակցին․ «Փաստ»

«Խելոք գրե՛ք, գնացե՛ք»․ նախարարը՝ աշխատակցին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքային փոփոխությունները նոր խնդիրների պատճառ են դարձել:

Մասնավորաբար, այսպես կոչված, սուպերնախարարները լայն լիազորություններ են ստացել՝ աշխատել առանց որեւէ կաշկանդվածության՝ անցանկալիներից ազատվելու առումով: Վերջին մի քանի օրերին նախարարությունների՝ թերթին դիմած որոշ աշխատակիցներ փաստում են, որ «շեֆերի» կողմից ստեղծվում են այնպիսի արհեստական իրավիճակներ, որ վերոնշյալ «անցանկալիները» ստիպված լինեն ինքնակամ դիմում գրել:

Մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ նախարարներից մեկն անգամ պարզապես բացեիբաց ասել է. «Իզուր տեղն ինձ վատամարդ մի դարձրեք, խելոք գրե՛ք, գնացե՛ք, էլի»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, զտման գործընթացը չի շրջանցում նաեւ այլ, ոչ «սուպեր» նախարարությունների աշխատակիցներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ