20 06 2019

Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները․ «Փաստ»

Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները․ «Փաստ»

««Փաստ» օրաթերթը վերջերս հարցում էր ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե որքան աշխատավարձ են ստանում թատ­րոնների դերասանները: 

Ստացված պա­տասխանից տեղեկանում ենք, որ սահմանված են դերասանների տարբերակված պաշ­տոնային դրույքաչափեր: Սրա հիման վրա էլ նրանց աշխատավարձը տատանվում է 80-ից 170 հազար դրամի սահմաններում:

Խնդրել էինք տեղեկացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել դերա­սանների աշխատավարձը: Նշվում է, որ 2009 թվականին նրանց միջին աշխատավարձը բյուջեի հաշվին կազմել է մոտ 44011 դրամ: Վերջին 10 տարվա ընթացքում թատրոնների միջին աշխատավարձն աճել է մոտ 2,7 ան­գամ՝ 2019 թվականին կազմելով 118678 դրամ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ