«Ժամանակ»-ը գրում է․ «Օրերս Լևոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Ճիշտ է, նա արտերկրում բարձրագույն կրթություն ստացած ֆինանսիստ է, սակայն նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառքի գործով դատված Գագիկ Մազմանյանի որդին է: Նրա բարձրագույն կրթությունն արտերկրում հնարավոր է դարձել հենց այդ կաշառքների շնորհիվ: Գագիկ Մազմանյանը մինչ քրեական գործի հարուցումը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը:Նա ներկայումս անազատության մեջ է:
Ըստ դատական ակտի՝ Մազմանյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրենը կազմել և Կենտրոնի հարկային է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց, կատարել է հանցավոր արարքներ՝ ստացել է ինչպես խոշոր, այնպես էլ առանձնապես խոշոր չափերով կաշառք»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը