14 06 2019

ՀՊՏՀ դասախոսները դատի են տվել ռեկտորի ԺՊ-ին․ «Հրապարակ»

ՀՊՏՀ դասախոսները դատի են տվել ռեկտորի ԺՊ-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը և այլ օրենքների, դիմել են դատարան։

Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաև ՄԻՊ-ին։ Սակայն ռեկտորի ԺՊ-ն, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է սկսել։

Դատարան դիմած դասախոսները հույս ունեն, որ դատարանը նախևառաջ կկասեցնի այդ քննական գործընթացը, ապա չեղյալ կհամարի կանոնակարգը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ