13 06 2019

Սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 % գնաճ․ «Փաստ»

Սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 % գնաճ․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թ. մայիսին 2018 թ. նախորդ ամսվա նկատմամբ սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ: Այս ցուցանիշին զուգահեռ՝ գնաճ է արձանագրվել սննդամթերքի այնպիսի տեսակների դեպքում, որոնք քաղաքացիների համար առաջին անհրաժեշտության նշանակություն ունեն: Օրինակ՝ մսամթերքի ապրանքախմբում 2,4 տոկոս գնաճ է արձանագրվել, ձվի գինը 2019 թ. մայիսին 2018 թ. մայիսի համեմատ աճել է 27 տոկոսով, կաթնամթերքը՝ 3,5, թռչնամիսը՝ 13,6, կաղամբը՝ 78,6, լոլիկը՝ 18, 4, վարունգը՝ 36,3, գազարը՝ 33,4, սոխը 65, կարտոֆիլը՝ 38,6 տոկոսով: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում այս առումով առանձնացրեց հատկապես ցուցանիշների արձանագրման մեթոդաբանության հարցը: 

«Ըստ էության, եթե հասարակությունը ասում է, որ սարսափելի գնաճ գոյություն ունի, պարզ չէ՞, որ առաջին հերթին հենց այդ ապրանքները նկատի ունի: Կարող է ընդհանուր սպառման ապրանքների շարքում, այդ թվում՝ սննդամթերքի կտրվածքով, որոշ ապրանքների դեպքում գնանկում լինի, բայց դա մեզ համար, ըստ էության, մեծ նշանակություն չունի՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության մթերքների գնաճը»,-ասաց տնտեսագետն ու հավելեց, որ եթե օրինակ բերենք ավոկադոն ու ասենք, որ գինն իջել է, ապա նման մթերքների գնանկումները, մեծ հաշվով, ֆոն չեն ստեղծում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ