12 06 2019

«Իմ քայլ»-ում Վահե Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միատարր չէ․ «Հրապարակ»

«Իմ քայլ»-ում Վահե Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միատարր չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի ընտրությունն ԱԺ-ում կարող է հետաքրքիր ընթացք ունենալ։

Պատճառն այն չէ, որ ընդդիմադիր խմբակցությունները հակված են դեմ քվեարկել թեկնածուին, օրինակ՝ ԲՀԿ-ում քննարկում են գործընթացը շրջել իշխանության դեմ և իրենց ելույթներում հիշեցնել Վահե Գրիգորյանի պնդումը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, և դրանից հետևություն անել, որ, ուրեմն, ՍԴ դատավորի ընտրության գործընթացն էլ լեգիտիմ չէ։

Իսկ ԼՀԿ-ն խոսելու է պետական ինստիտուտի հեղինակազրկման և այն մասին, որ ՔՊ-ն որոշել է ՍԴ-ում, ի դեմս Գրիգորյանի, համախոհ ունենալ։ Սակայն «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունում էլ Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միատարր չէ․ «Իմ քայլում» երեկ դիրքորոշում չէին հայտնում սպասվող քվեարկության վերաբերյալ՝ ասելով, թե դեռ պետք է հանդիպեն ու լսեն թեկնածուին։ Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը նախատեսվում է այսօր։ Բայց «Իմ քայլում» որոշումները ոչ թե խմբակցությունն է կայացնում, այլ Նիկոլ Փաշինյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ