11 06 2019

Բողոքը քննող դատավորն ամենացածր վարկանիշն ունի․ Հայկ Ալումյան․ «Հրապարակ»

Բողոքը քննող դատավորն ամենացածր վարկանիշն ունի․ Հայկ Ալումյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հունիսի 12-ին վերաքննիչ դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Տեսակետ կա, որ չի բացառվում՝ Քոչարյանին կրկին կալանավորեն: Ի՞նչ սպասում ունեք վերաքննիչից` հարցրինք Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին։ «Չեմ կարող ասել, որովհետեւ օրենքով կալանքն ուղղակի անհնար է, իսկ թե օրենքից դուրս ինչ կարող է անել դատարանը, կդժվարանամ ասել»:

Եթե կալանքի որոշում լինի, որո՞նք են ձեր քայլերը։ «Պարզ է` կբողոքարկենք վճռաբեկ, ՄԻԵԴ, կարվեն քայլեր, որոնց մասին չեմ ցանկանա հիմա խոսել»: Իսկ ՍԴ-ից սպասելիքներ ունե՞ք։ «Այդ հարցին եւս դժվար է պատասխան տալը, որովհետեւ բացի օրենքից ու սահմանադրությունից, այնքան տարբեր գործոններ են ի հայտ եկել. այնպիսի ճնշումներ են կիրառվում»:

Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք՝ ցույցե՞րը ՍԴ-ի դիմաց: «Ոչ միայն. կին դատավորին միտինգավորները քաշքշում են, իսկ ոստիկանությունը մինիմալ միջամտություն է հանդես բերում, նկատի ունեմ ճնշումները բոլոր դատարանների, դատավորների վրա։ Ի դեպ, վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը տարիներ շարունակ փաստաբանների կողմից գնահատվել է որպես ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր։ Ժամանակ կար, երբ վերաքննիչ բողոք գրելիս առանձին միջնորդում էինք, որ, Աստված մի արասցե, հանկարծ Դանիելյանը չքննի գործը։ Ինքը ձգտել է երբեք դատախազության որոշմանը հակասող որոշում չկայացնել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ