08 06 2019

Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված էր դեռ ամիսներ առաջ. «Փաստ»

Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված էր դեռ ամիսներ առաջ. «Փաստ»

««Փաստ» թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արդարա­դատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխո­րոշված է եղել դեռ ամիսներ առաջ՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված աղմկոտ սկանդալին զուգահեռ: Այս երկու պատմու­թյունները, իհարկե, որևէ ուղղակի առնչություն չունեն, սակայն Սա­նասարյանի գործը պատրվակ է դարձել, որպեսզի ՔՊ վերնախավում քննարկվի «ոչ յուրայիններից» ազատվելու հարցը: 

Հենց այդ օրերին, մեր աղբյուրների պնդմամբ, զրույց է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյլնալյանի միջև, որի ընթացքում վեր­ջինս կառավարության ղեկավարին խոստացել է լուծել «Հանրապե­տություն» կուսակցության լոյալության հարցը, որի քաղխորհրդի ան­դամն է արդարադատության արդեն նախկին նախարարը: Սակայն Զեյնալյանը ոչ միայն չի կարողացել համոզել Արամ Սարգսյանին ու մյուսներին, այլ կուսակցությունում նրան կանգնեցրել են երկընտ­րանքի առջև՝ պահանջելով ընտրել կամ նախարարի, կամ կուսակ­ցականի կարգավիճակը: 

Այնուամենայնիվ, Փաշինյանը մի որոշ ժա­մանակով «սառեցրել» է պաշտոնանկության թեման՝ հաշվի առնելով, որ հենց Զեյնալյանը խորհրդարանում պետք է ներկայացներ կառա­վարության նոր կառուցվածքը: Դրանից հետո ամեն օր Զեյնալյանի հրաժարականը սպասելի էր, մանավանդ, որ նրա կուսակցությունը՝ «Հանրապետությունը», հրապարակային հայտարարությամբ դատապարտել է դատարաններն արգելափակելու ու Քառօրյա պատե­րազմի խնդրով քննիչ հանձնաժողով ստեղծելու Փաշինյանի նախա­ձեռնությունները:

Չնայած այն հանգամանքին, որ Զեյնալյանն այդ հայտարարություններից հետո փորձեց սահմանազատվել իր կու­սակցությունից, դա նրան չփրկեց պաշտոնանկությունից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ