08 06 2019

Ուղղակի ներդրումները նվազել են 37 մլրդ դրամով․ «Ժողովուրդ»

Ուղղակի ներդրումները նվազել են 37 մլրդ դրամով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում աճել են օտարերկրյա ներդրումները՝ 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ: Բայց մյուս կողմից ուղղակի ներդ­րումները նվազել են. եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել: Հատկանշական է փաստը, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում իշխանության ղեկին դեռևս ՀՀԿ-ն էր, որի օրոք տնտեսական ցուցանիշները ապահովվում էին հանքարդյունաբերության շնորհիվ: 

Սա նշա­նակում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում ներդրումները հիմնականում ուղղված են եղել հան­քարդյունաբերության ոլորտ, միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար: Հիմա, սակայն, հանքը չի գործում: Նոր իշխանություննե­րի օրոք ՀՀ-ում ավելացել են ՌԴ-ից եկած օտարերկրյա ներդրումները՝ 12.5 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 5.7 մլրդ դրամի դիմաց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ