07 06 2019

Կվերսկսի՞ իր աշխատանքները «Թեղուտը»․ «Փաստ»

Կվերսկսի՞ իր աշխատանքները «Թեղուտը»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ Ինչպես հայտնի է, բավական բարդ իրավիճակում է գտնվում ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը, որտեղ, ըստ ԱՎԿ պաշտոնական տվյալների, ակնհայտ նահանջ ունենք մշակման և արտահանման ծավալների հետ կապված: Միանշանակ սա ուղղակի ազդեցություն է ունենում տնտեսական ցուցանիշների և ընդհանուր ՀՆԱ-ի ծավալնե­րի վրա: Վերջին մեկ ամսվա ընթացքում իր նախնական աշխա­տանքներն է վերսկսել «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը հայաստանյան հանքարդյունաբերության լոկոմոտիվներից մեկն է:

 «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս վերագործարկումը դեռևս շատ «փխրուն» փուլում է, և հայտնի չէ, թե ինչ ժամկետով և ծավալներով կաշխատի ընկերությունը: Թերթը պարզել է, որ ար­դեն սկսել են աշխատանքի ընդունման գործընթացը, բայց ռուս սե­փականատերերը նախօրոք հայտարարել են, որ աշխատակիցների թիվը չի անցնելու 1000-ը՝ նախկին 1400-ի փոխարեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ